ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարն սկսեց պարտությամբ

Հայաստանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարն սկսեց պարտությամբ
06.09.2020 | 15:17

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշարը: C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց դաշտի տերերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Երեք գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցների արդյունքում՝ հանդիպման 5-րդ, 38-րդ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեներին: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:


Այս խմբում հանդես են գալիս նաև Վրաստանի և Էստոնիայի հավաքականները:

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ